AM
16 June 2003 - 18:47 AMT

ԷԴՎԱՐԴ ՋԵՐԵՋՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ԱՄՆ ականավոր քաղաքական գործիչ, դեսպան Էդվարդ Ջերեջյանը նշանակվել է նոր հանձնաժողովի նախագահ, որը Բուշի վարչակազմին խորհրդատվություն կտա արաբական եւ իսլամական աշխարհին վերաբերող ծրագրերի եւ հասարակական դիվանագիտության հարցերով: ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն, Ջերեջյանի թեկնածությունը, որն այժմ զբաղեցնում է Ջեյմս Բեյքերի անվան գիտա-հետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը Ռայսի համալսարանում (Թեխասի նահանգ), առաջարկել է ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Է.Ջերեջյանի հսկայական փորձը եւ գիտելիքները կարեւոր դեր են խաղացել արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացում, Քուվեյթ Իրաքի զորքերի ներխուժումից հետո ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի ստեղծման, Լիբանանում քաղաքացիական պատերազմի դադարեցման, այդ երկրում ամերիկացի պատանդների ազատագրման, Պարսից ծոցի շրջանում հավաքական եւ երկկողմ անվտանգության ապահովմանն ուղղված գործում: