AM
16 June 2003 - 18:09 AMT

ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴԻ ՄԱՐԶՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի Կալինինգրադի մարզում ընթանում են ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության զորքերի զորավարժություններ «Մարտական համագործակցություն-2003» անվանումով: Ռուսական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, որոնք վկայակոչում են Ռուսաստանի ՌՕՈՒ-ի մամլո ծառայությանը, զորավարժությունները անցնում են պլանային մարտական հերթապահության շրջանակներում` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Զորավարժությունների առաջին փուլը անցնում է այս օրերին Կալինինգրադի մարզում, երկրորդը` հուլիսի 5-ից օգոստոսի 20-ը` Ղազախստանում եւ Ուզբեկստանում, երրորդը` օգոստոսի 20-29-ը Աստրախանի մարզի Աշուլուկ հրաձգարանում: Վերջին փուլի ընթացքին կհետեւեն Համագործակցության վերոհիշյալ յոթ երկրների պաշտպանության նախարարները: