AM
11 January 2002 - 18:28 AMT

ՍԹՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԿՆՇՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության առաջին տարեդարձի առթիվ Սթրասբուրգում կկազմակերպվի հանդիսավոր ընդունելություն: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի բացման առաջին օրը հայկական պատվիրակությունը մտադիր է ֆուրշետ կազմակերպել: Հատկանշական է, որ Հայաստանը Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ է դարձել Ադրբեջանի հետ միաժամանկ, որը, հնարավոր է, զրկվի իր մանդատից` ԵԽ անդամագրվելուց իր ստանձնած պարտավորությունների զգալի մասը չկատարելու համար: Ի տարբերություն Բաքվի, Երեւանի հանդեպ Եվրոպայի Խորհուրդը ոչ մի պահանջ եւ նկատողություն չունի:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: