AM
10 January 2002 - 19:00 AMT

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ՎՐԱՑ-ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Ինչպես հաղորում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վրաց-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վախտանգ Կոլբայան հանձնարարել է մաքսային եւ սահմանապահ ծառայությունների ղեկավարներին եւ ճանապարհային ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել Վրաստանի սահմանը Հայաստանի քաղաքացիների կողմից հատելու ընթացքում առաջացող անօրիկանությունները վերացնելու ուղղությամբ: Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրթը հայտարարել է, որ որոշ կոռումպացված պաշտոնյաներ հաճախ դրամ են կորզում Վրաստանի սահմանը հատող Հայաստանի քաղաքացիներից, ինչը բացասական է ազդում երկու երկրների փոխհարաբերությունների վրա: Նրա խոսքերով, այդ պաշտոնյաները խոչընդոտներ են ստեղծում նաեւ Վրաստանի տարածքում հայկական բեռների փոխադրման համար: «Այս խնդիրները հայկական կողմը առաջ էր քաշել նախորդ տարվա դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանադզեի Երեւան կատարած այցի ընթացքում, եւ Վրաստանի բարձրագույն օրենսդրական մարմինը հիմա արձագանքում է դրանց»,- ասել է Վան Բայբուրթը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: