AM
25 December 2001 - 17:58 AMT

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՆԵՐԿՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱՎԱԼԸ

Գրեթե ամբողջ Թբիլիսի քաղաքը էլեկտրաէներգիայով մատակարարող` Գարդաբանիի 10-րդ էներգաբլոկում շաբաթ օրը տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարնաձեն երկրի էներգահամակարգում մտցրել է արտակարգ դրություն: Երկրի ղեկավարը այղ վթարը անվանել է ողբերգություն երկրի համար: Շեւարնաձեն չի բացառում, որ պայթյունը կարող էր դիվերսիայի արդյունք լինել, թեեւ, նրա խոսքերով, մասնագետները ավելի շատ հավանական են համարում, որ աղետի պատճառ են դարձել տեխնոլոգիական ռեժիմի խախատումները: Տեղի ունեցածի կապակցությամբ որոշում է ընդունվել Հայաստանից եւ Ռուսաստանից ներկրվող էլեկտրաէներգիայի ծավալների ավելացման վերաբերյալ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: