AM
18 December 2001 - 18:33 AMT

ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՐՏՔԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ` ԸՍՏ ՊԱՐՏՔԵՐԸ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԲԱՆԱՁԵՒԻ

Ռուսաստանյան կողմը Հայաստանին է փոխանցել Ռուսաստանին պետական պարտքի դիմաց մի քանի հայկական արդյունաբերական ձեռնարկությունների արժեթղթերի մի մասի փոխանցման մասին համաձայնագրի նախագիծը: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, նախագիծը փոխանցվել է երեկ Կրեմլում նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ կայացած բանակցությունների ավարտից հետո: Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ, հայ-ռուսաստանյան միջկառավարական հանձնաժողովի տնտեսական համագործակցության համանախագահ Իլյա Կլեբանովի խոսքերով` Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները նպատակ դրեցին` «այդ նախագծի ստորագրումը որքան կարելի է արագ իրականացնել»: Կլեբանովը տեղեկացրեց, որ աշխատանքային խումբը եղել է Հայաստանում, որտեղ զբաղվել է ունեցվածքի գնահատմամբ, մասնավորապես, բաշխիչ ցանցերի եւ արտադրվող հզորությունների: Բացի այդ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները քննարկել են գազի ոլորտում եւ էներգետիկայում համագործակցելու վերաբերյալ հարցեր: «Մենք բավարարված ենք կատարված աշխատանքից, սակայն հասկանում ենք, որ անհարաշեժտ է ավելի արագ շարժվել»,- ասաց Կլեբանովը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: