Փետրվարի 19-ին Լինարեսի շախմատի մրցաշարում տեղի ունեցավ 6-րդ տուրը: <b>Լեւոն Արոնյանը</b> սեւ խաղաքարերով ոչ ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի (Իսրայել) հետ: Հավաքելով 3 միավոր` Արոնյանը կիսում է 2-4 տեղերը Գրիշչուկի եւ Վուղար Գաշիմովի հետ: Հայ գրոսմայստերը 1,5 միավորով զիջում է առաջատար Վեսելին Տոպալովին:
Փետրվարի 20-ին Արոնյանը սպիտակներով կխաղա Ֆրանսիսկո Վալյեհո Պոնսի (Իսպանի) հետ, որը եզրափակում է մրցաշարային աղյուսակը 2 միավորով: