AM
22 February 2010 - 07:30 AMT

Լեւոն Արոնյանը 3-րդ տեղն է զբաղեցնում Լինարեսի մրցաշարում

Լինարերի մրցաշարի 8-րդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանն ոչ ոքի խաղաց մրցաշարի առաջատար Վեսելին Տոպալովի (Բուլղարիա) հետ: Մրցաշարն անցնում է փետրվարի 13-ից եւ արդեն 8-րդ անգամ Արանոյանը ոչ ոքի է ավարտում իր պարտիան: Այդպիսով, նա հավաքել է 4 միավոր եւ զբաղեցնում է 3-րդ տեղը:

Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Վեսելին Տոպալովը 5,5 միավորով, երկրորդ տեղում է` Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), որն ունի 5 միավոր:

Փետրվարի 22-ին շախմատիստները հանգստանում են: Նախավերջին 9-րդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ: