Ինչպե հաղորդում է box-club.ru-n, ռուսաստանաբնակ Լյովա Կիրակոսյանը Սթաֆֆորդշիրում հաղթեց Սկոտ Լոուտոնին (Մեծ Բրիտանիա): Կիրակոսյանին միակողմանի մարտում 3 ռաունդ պահանջվեց, տապալելու համար իր մրցակցին: Ռաունդի ավարտից մեկ րոպե առաջ Կիրակոսյանը կարողացավ աջ հարվածով նոկդաունի ենթարկել բրիտանացուն, սակայն մենամարտը վաղաժամ չավարտվեց:
Երրորդ ռուանդում Կիրակոսյանին հաջողվեց իր օգտին ավարտել մենամարտը, որի հաղթողն արժանացավ Եվրոպայի չեմպիոնի թափուր կոչմանը գերթեթեւ քաշային կարգում: