AM
12 Դեկտեմբեր 2001 - 18:42 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՅԼ Է, ՈՐ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՑ-ՌՈԻՍԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Վրաստանի խորհրդարանի ղեկավար Նինիո Բուրջանաձեն այսօր ելույթ է ունեցել Հայաստանի Ազգային ժողովում: «Այն, որ օրենսդրական իշխանության ղեկավարի պաշտոնում իմ առաջին այցը կատարվել է հատկապես Հայաստան, հանդիսանում է իմ նախորդների կողմից հիմնված բարի ավանդույթների շարունակությունը»,- իր ելույթում հայտարարել է Բուրջանաձեն: Նա նշել է, որ Հայաստանն ու Վրաստանը երկու քրիստոնյա պետություններ են, որոնք երկար դարերի ընթացքում օգնել են միմյանց պահպանելու սեփական հավատն ու ինքնությունը: Նինո Բուրջանաձեն հավաստիացրել է իր հայ գործընկերներին, որ «Վրաստանը երբեք չի կիրառի այնպիսի միջոցներ, որոնք կարող են վնաս հասցնել Հայաստանի ազգային անվտանգությանը»: «Մենք պատրաստ ենք աջակցելու Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ձեր ունեցած հակասությունների կարգավորմանը, որոնց հետ Թբիլիսին հաստատել է բարիդրացիական հարաբերություններ: Իսկ Հայաստանը, ի նկատի ունենալով Ռուսաստանի հետ ստրատեգիական համագործակցությունը, կարող է օգնել Վրաստանին Մոսկվայի հետ հարաբերություններում «Պանկիսի կիրճի» հետ կապված պրոբլեմների լուծման գործում»,- հայտարարել է Բուրջանաձեն: Նինո Բուրջանաձեն ափսոսանքով հաստատել է հայ-վրացական միջխորհրդարանական հանձնաժողովի պասիվությունը: Նա հաղորդել է, որ այցի ընթացքում հայ գործընկերների հետ քննարկվել են միջոցներ, որոնք թույլ կտան ակտիվացնել նրա գործունեւոթյունը: Նրա կարծիքով, փոխշահավետ տնտեսական համագործակցության զարգացմանը կնպաստի ազատ առեւտրի մասին երկկողմ համաձայնագրի ստորագրումը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: