«Հայաստանը Վրաստանի տարածքային ամբողջականության կողմնակից է: Միեւնույն ժամանակ, մենք չպետք է այս առումով պատրանքներ ունենանք, որ Աբխազիայում բնակվող մեր հայրենակիցները չեն պաշտպանելու իրենց տները` այդ հակամարտության մեջ գոնե մասնակիորեն ներքաշված լինելու դեպքում»,- վրացի խորհրդականների հետ երեկ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով` Հայաստանը իր կողմից կանի ամեն հնարավորը` հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Վրացական խորհրդարանի ղեկավար Նինո Բուրջանաձեն համոզված է, որ Հայաստանը այս հարցում կարող է դրական դեր կատարել:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: