AM
13 June 2003 - 18:13 AMT

ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐՈՒՄՆ ԱՌԱՅԺՄ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ԱՌԻԹ ՉԻ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի համար առայժմ անհանգստության առիթ չկա ամերիկա-իրանական հարաբերությունների սրման առնչությամբ: Այդ մասին լրագրողների հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` Թեհրանի եւ Վաշինգթոնի միջեւ լարվածությունն այսօր փոքր-ինչ թուլացել է: Նախարարը նշել է, որ պաշտոնական Երեւանն ուշադրությամբ է հետեւում այդ ուղղությամբ իրադարձությունների զարգացմանը: Նա ընդգծել է նաեւ, որ հաջորդ շաբաթ Իրանից աշխատանքային խումբ կժամանի Երեւան` ԻԻՀ նախագահ Սեյեդ Մոհամադ Խաթամիի այցը Հայաստան նախապատրաստելու նպատակով: