Հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրադրությունը` այժմ նպատակահարմար է բարձրացնել ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հարցը: Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է սփյուռքում գործող Ռամկավար-ազատական կուսակցության վարչության փոխատենապետ Երվանդ Ազատյանը: Նրա խոսքերով` հայամետ կոնգրեսականները համարում են, որ սեպտեմբերի 11-ից հետո ստեղծված մթնոլորտը թույլ չի տա հասնել այնպիսի բանաձեւի ընդունմանը, որը 1915 թվականի իրադարձությունները կորակի որպես ցեղասպանություն: Միեւնույն ժամանակ Ազատյանը ընդգծել է, որ ցեղասպանության ճանաչման հարցը անպայման կրկին կբարձրացվի Կոնգրեսում` հարամար առիթ առաջանալուն պես:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: