AM
19 November 2001 - 19:02 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԱԲՆԱԿ ՇՐՋԱՆՆԵՐԻՆ

Վրացական Սամցխե-Ջավախեթիի մարզի հայաբնակ շրջանները Հայաստանից կստանան էլեկտրաէներգիա: Վերջերս համապատասխան պայմանագիր է ստորագրվել «Հայէներգո» ձեռնարկության եւ «Էլեկտրալույս-Նինոցմինդա» ընկերության ղեկավարների միջեւ: Երկու երկրների էներգացանցերի կապը կապահովի Աշոցք-Նինոցմինդա էլեկտրահաղորդման բարձրավոլտ գիծը, որով ամեն օր տարածաշրջան կմատակարարվի 150 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա: Դա թույլ կտա օր ու գիշեր էլեկտրականություն հաղորդել Նինոցմինդայի, Ախալքալակի եւ Ասպինձայի հայկական գյուղերին: Ինչպես հայտնի է, ներկայումս ողջ Վրաստանում գործում է էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների համակարգը եւ լույսը տներում տրվում է օրվա մեջ մի քանի ժամ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: