AM
17 November 2001 - 16:09 AMT

ԹՈՒՐՔ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է, ՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԶԱՎԹԵԼ ԵՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Ինչպես տեղեկացնում է երեւանյան «Ազգ» թերթը` վկայակոչելով «Այդինլիկ» թուրքական ամսագրին, օրերս Չիկագոյում կայացած կոնֆերանսում Ստամբուլի համալսարանի դասախոս Սաբաջ Հալիլ Բերքթայը հայտարարել է, որ Թուրքիան զավթել է հայ ժողովրդի պատմական հայրենիքը: Գիտնականը նշել է, որ մինչեւ 1915 թվականը` Անաթոլիան, որը թուրքերը համարում են իրենց պատմական հայրենիքը, նրանց համար բոլորովին օտար է եղել: Բերքթայի խոսքերով` հայերից խլված հողերին թուրքերը տիրել են միայն 1918 թվականից հետո: «Անաթոլիան» թուրքական տարածք չէ, այլ զավթված է 1919-1922 թականներին»,- ասել է նա:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: