Ըստ «Ուոլ սթրիթ ջորնլ»-ի գնահատականի` Հայաստանը ամբողջ ԱՊՀ-ում միակ պետությունն է, որն ունի «հիրավի ազատ տնտեսություն»: Կատարված հետազոտության արդյունքում այսպիսի եզրակացության են եկել այդ ազդեցիկ պարբերականի փորձագետները: Տնտեսության ազատության մակարդակով Հայաստանը աշխարհում գտնվում է 45-րդ տեղում: Վրաստանը նույն ցուցակում զբաղեցնում է 108-րդ տեղը, իսկ Ադրբեջանը` 118-րդը: Այդ երկու պետություններն էլ գնահատվում են որպես «ոչ ազատ տնտեսություն» ունեցեղ երկրներ: «Ուոլ սթրիթ ջորնլ»-ի փորձագետները նշում են, որ Հայաստանում ստեղծված է ներդրումային բարենպաստ միջավայր, իսկ պետության վերահսկումը կադրային ոլորտում նվազագույնն է: Միեւնույն ժամանակ հետազոտության հեղինակները նկատել են, որ Հայաստանում զարգացած է կաշառակերությունը, առկա են մեծ ստվերային շուկան, կոշտ վարչական պահանջները գործարարներին եւ ներդրողների անպաշտպանվածությունը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: