AM
9 April 2010 - 06:08 AMT

Տիգրան Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն

Ապրիլի 8-ին Մինսկում` Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը հանդես եկան մինչև 44 կգ քաշային կարգում գրանցված ծանրորդները: Հայաստանը ներկայացնում էր աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը, որը դարձավ Եվրոպայի չեմպիոն` նվաճելով 3 ոսկե մեդալ:

Մարտիրոսյանն իրեն հավասարը չունեցավ “պոկում” և “հրում” վարժություններում` բարձրացնելով համապատասխանաբար 165 և 195 կգ և նվաճելով 2 փոքր ոսկե մեդալ: Իսկ երկամարտի արդյունքում հայ ծանրորդը բարձրացրեց 360 կգ և դարձավ Եվրոպայի չեմպիոն` առաջ անցնելով իր մոտակա մրցակցից 9 կիլոգրամով: 2-րդ տեղը նվաճեց Խրիստոֆ Շրամնյակը Լեհաստանից, 3-րդը` Միկոլայ Չերնյակը Բելառուսից:

Այդպիսով Հայստանի հավաքականն արդեն 5 մեդալ ունի` 4 ոսկե և 1 արծաթե: Սմբատ Մարգարյանը (56 կգ կ/գ) դարձավ Եվրոպայի արծաթե մրցանակակիր և նվաճեց ոսկե մեդալ “հրում” վարժությունում:

Ապրիլի 9-ին հանդես կգան Մելինե Դալուզյանը (69կգ ք/կ), իսկ մինչև 85 կգ քաշային կարգում` Արա Խաչատրյանն ու Գևորգ Պողոսյանը: