Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ, հայ-ռուսաստանյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովի այցը Երեւան դարձյալ հետաձգվում է: Այդ պատճառով, համատեղ ձեռնարկությունների ստեղծման ճանապարհով, հայկական ձեռնարկությունների արժեթղթերի մի մասը Ռուսաստանին փոխանցելու մասին պայմանագրի ստորագրումը, ամենայն հավանականությամբ, կկայանա Մոսկվայում: Ամենայն հավանականությամբ, փաստաթուղթը կհաստատվի նոյեմբերի սկզբին: Հայկական կողմից պայմանագիրը կստորագրի տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Այն ձեռնարկությունների եւ ինստիտուտների ցուցակում, որոնք կարող են անցնել համատեղ կառավարման, Զանգեզուրի պղնձա- մոլիբդենային կոմբինատն է, «Մարս», «Օրբիտա», «Հայէլեկտրոմեքենա» գործարանները, Մաթեմատիկական մեքենաների, ավտոմատ համակարգերի ղեկավարման եւ նյութագիտության ինստիտուտները, Հրազդանի ՀԷԿ-ը եւ Որոտանի Հիդրոկասկադը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: