Ներկայումս դիվանագիտական ուղիներով ճշտվում է Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամիի Հայաստան կատարելիք այցելության ժամանակացույցը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել Հայաստանում Իրանի դեսպան Մոհամադ Ֆարհադ Քոլեյնին: Նրա խոսքերով, այդ այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Դիվանագետն ընդգծել է նաեւ Եվրամիության հետ Իրանի համագործակցության ակտիվացման կարեւորությունը: Նրա կարծիքով, այդ հարաբերությունների ձեւավորման գործում Հայաստանը կարող է առանձնահատուկ դեր խաղալ: Նման հարաբերությունների ձեւավորումը դրական դեր կխաղա նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման առումով, գտնում է դիվանագետը: