AM
9 June 2003 - 15:55 AMT

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ ՄԱԴՐԻԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի առողջական վիճակը միակ պատճառը չէր, որը ստիպեց հետաձգել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս տարվա մայիսին նախատեսված այցը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանն է հայտարարել ՄԽ ռուսաստանյան համանախագահ Նիկոլայ Գրիբկովը: Նրա խոսքերով, միջնորդները դեռեւս ճշտում են հակամարտության տարածաշրջան կատարելիք այցի ժամկետները: Անդրադառնալով նախորդ շաբաթ Մադրիդում կայացած հանդիպումներին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ, Ն.Գրիբկովը ընդամենը անվանել է դրանք «դրական եւ կառուցողական»: «Ցավոք, ես չեմ կարող ասել ավելին` հաշվի առնելով բանակցային գործընթացի գաղտնիությունը», – ասել է ռուս դիվանագետը: Նշենք, որ Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, մադրիդյան հանդիպումից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման համանախագահների առաջարկած «նոր մոդելները արժանի են քննարկման»: