Այս շաբաթ սենատորներ Ջոն Էնսինը եւ Ժան Կորզինը մտադիր են ԱՄՆ Սենատի քննարկմանը ներկայացնել մարդկության դեմ զանգվածային հանցագործությունների վերաբերյալ մի բանաձեւ, որը կճանաչի նաեւ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության համաձայն, Հայոց ցեղասպանությունը, մասնավորապես, փաստաթղթում հիշատակվում է որպես մի ժողովրդի նկատմամբ մյուսի անմարդկային վերաբերմունքի օրինակ: Փաստաթուղթը նաեւ կոչ է անում ԱՄՆ-ին դասեր քաղել անցած ցեղասպանություններից եւ թույլ չտալ դրանց կրկնությունը ապագայում: Հիշեցնենք, որ վերջերս տվյալ բանաձեւը արժանացել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեի հավանությանը: