AM
7 June 2003 - 15:30 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հայաստանի հակաօդային պաշտպանության /ՀՕՊ/ ստորաբաժանումները Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի,Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ՀՕՊ ստորաբաժանումների հետ կմասնակցեն ԱՊՀ պետությունների «Մարտական համագործակցություն-2003» ՀՕՊ զորքերի համատեղ զորավարժությունների շրջանակներում կայանալիք ռազմական զորաշարժերին, որոնք տեղի կունենան հունիսի 15-ից մինչեւ օգոստոսի 29-ը:Ինչպես «Ինտերֆաքս» գործակալությանն է հաղորդել ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Բոնդարեվը, զորավարժությունները տեղի կունենա Ռուսաստանում, Ղազախստանում եւ Ուզբեկստանում: Բոնդարեվը նշել է, որ զորավարժությունների ընթացքում ծրագրվում է համակարգել հակաահաբեկչական գործողությունների եւ Հավաքական անվտանգության պայմանագրի գոտում տեղային զինված հակամարտությունների ժամանակ ՀՕՊ զորամասերի կիրառման վերաբերյալ համատեղ գործողությունները: