AM
9 October 2001 - 17:33 AMT

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՆԱ

Ամերիկայի Հայկական համագումարը դիմել է Եվրոպական խորհրդարանի ղեկավարությանը պահանջելով պայմանավորել Թուրքիայի Եվրամիության կազմում ընդունելը 1915 թվականի հայոց ցեղասպանության փաստի ճանաչումով: Այդ մասին տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: Համագումարի ղեկավար Վան Գրիգորյանը նշել է, որ Եվրախորհրդարանը ողջունել է հայ-թուրքական հաշտության հանձնաժողովի ձեւավորումը: Նա հույս հայտնեց, որ Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ երկխոսությանը աջակցող Եվրախորհրդարանը կօժանդակի նաեւ Անկարայի եւ Երեւանի միջեւ երկխոսության հաստատումը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: