Վրաստանի Ախալքալակի շրջանի վարչակազմի ղեկավար Արտյուշա Համբարձումյանը մտադիր է Հայաստանի ղեկավարությանը խնդրել իջեցնել էլեկտրականության սակագները: «ԱՐՄԻՆՖՈ» գործակալության թղթակցի հետ զրույցի ընթացքում նա հաղորդեց, որ համաձայն 2000 թվականի դեկտեմբերին ստորագրված պայմանագրի, Հայաստանից էլեկտրաէներգիան նշված շրջան էր մուտք գործում 2,5 ցենտով մեկ կիլովատի դիմաց: Սակայն արդեն 2001 թվականի հունվարի 7-ին էլեկտրականությունը անջատվել է այն պատճառով, որ բնակչության մոտ կուտակվել են պարտքեր, որոնք կազմել են 35 հազար դոլար: Կարճ ժամանակամիջոցում պարտքերը մարվել են, սակայն էլեկտրաէներգիայի մատակարարումը չի վերսկսվել: Ախալքալակի շրջանի վարչակազմի ղեկավարը Վրաստանի կառավարական պատվիրակության անդամ է, որը Նախագահ Էդուարդ Շ-արդնաձեի գլխավորությամբ հոկտեմբերի 25-ին կայցելի Հայաստան: «Այցի ընթացքում ես ցանկանում եմ -ս մեկ անգամ փորձել Հայաստանի ղեկավարությանը համոզել պայմանագիր կնքելւ մեզ հետ առավել մեղմ պայմաններով, իսկ մեկ-երկու տարի անց վերադառնալ ներկա սակագներին»,- ասաց Համբարձումյանը: Նրա խոսքերով, ներկայումս շրջանին էլեկտրաէներգիա տրվում է օրական միայն 4-5 ժամ: «Ախալքալակի շրջանում, ինչպես Հայաստանում, բնակվում են հայեր, – ոչ ոք, բացի Հայրենիքից մեզ չի կարող օգնել»,- ասաց Համբարձումյանը: Նշենք, որ Վրաստանի «հայկական էլեկտրաէներգիայից օգտվող» Ախալքալակի շրջանին հարեւան Նինոցմինդի շրջանում, որի բնակչության 98 տոկոսը նույնպես հայեր են, եւ էլեկտրականություն կա օրեկան 24 ժամ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: