Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը, Հռոմում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ, սրբերի դասին է դասել հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Իգնատիոս Մանոյանին, որը 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության զոհերից է: Այդ մասին տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: Նշենք, որ 1915 թվականին թուրք ոստիկանները պահանջել են արքեպիսկոպոսից հրաժարվել քրիստոնեությունից եւ ընդունել իսլամը: Մանոյանի հրաժարականից հետո մյուս հարյուրավոր հայերի հետ մեկտեղ արտաքսվել են անապատ եւ գնդակահարել:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: