Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վախթանգ Ռչեուլիշվիլին «Խաղաղ Կովկաս» գաղափարի նոր մեկնաբանություն է առաջարկել: Նրա խոսքերով, ինչպես հաղրդում են վրացական ԶԼՄ-ները, նոր հայեցակարգը ենթադրում է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ Հարավային Կովկասի պետությունների համագործակցության ամրապնդում եւ նաեւ նրանց մասնակցության ձեւավորում տարածաշրջանի աշխարհաքաղաքական անվտանգության խնդիրներին: Փոխխոսնակի խոսքերով, տվյալ հայեցակարգը վերջերս քննարկվել է Ադրբեջանի ղեկավարության հետ եւ արժանացել նրա հավանությանը: Այժմ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը մտադիր է քննարկել այն նաեւ Հայաստանի հետ: