AM
6 June 2003 - 19:12 AMT

ՍԿՍՎԱԾ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՄԵՋ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ

Թուրքական մամուլը հետարքրիր մանրամասեր է հաղորդել հունիսի 3-ին Մադրիդում կայացած Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպման վերաբերյալ: Մասնավորապես, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, «Հյուրրիեթ» թերթն այսօր գրում է, որ «Գյուլը եւ Օսկանյանը երկու երկրների միջեւ նոր հարաբերությունների ձեւավորման գործում «փոքրիկ, բայց պատմական» քայլ կատարեցին»: «Չափազանց ջերմ մթնոլորտում անցած նախարարների հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել քայլեր ձեռնարկել «առկա որոշակի փոխըմբռնումն արագացնելու ուղղությամբ»,- նշում է թերթը: Համաձայն աղբյուրի` երկու նախարարները միակարծիք էին Ադրբեջանին եւս այս նոր գործընթացի մեջ ներառելու հարցի առնչությամբ: Կողմերը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկեն գործընթացին նոր թափ հաղորդելու ուղղությամբ, ինչն անմիջապես կարտացոլվի երեք երկրների ժողովուրդների, հատկապես սահմանամերձ շրջանների բնակչության վրա: Այս նոր մոտեցման առաջնահերթ նպատակն է լինելու «ապահովել տարածաշրջանի ժողովուրդների տնտեսական բարօրությունն ու խաղաղ գոյակցությունը», – գրում է օրաթերթը: Մադրիդում է ՀՀ եւ Թուրքիայի ԱԳ նախարարները նշել են, որ երբ գերատեսչությունները գնահատեն իրենց անելիքները, «օրակարգ կարող է դրվել վերահսկվող սահմանային առ-տրի հարցը»: Միաժամանակ «Հյուրրիեթը» ընդգծել է, որ նոր մոտեցումն իր մեջ չի ներառում Հայաստանի եւ Թուրքիայի միջ- պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատում: