ՌԴ նախագահի տեղեկատվության վաչությունը հաստատել է այսօր Աբխազիայից եկած հաղորդագրությունը այն մասին, որ չեչենական գրոհայինների ու վրացական զինված միավորումների մարտիկների մի խումբ փորձում էր զավթել Գեորգիեւսկոե գյուղը, որում բնակվում են հիմնականում հայերը, ու ամրապնդվել այնտեղ: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով ռուսական ԶԼՄ-ների հաղորդագրությունները, այսօր առավոտյան գրոհայինները լքեցին գյուղը եւ ուղղվեցին, հավանաբար, դեպի հյուսիս` դեպի ռուսական սահմանը: Աբխազիայի իշխանությունները չեն բացառում վրացական ստորաբաժանումների ու չեչենական գրոհայինների հարձակումը հանրապետության Գուլրիպշի շրջանում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: