Հայոց ցեղասպանության` որպես պատմական փաստի ճանաչման հարցը Բուլղարիայի կառավարության կողմից չի քննարկվում: Ինչպես հայտնում է «Արկա» գործակալությունը, դրա մասին Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայացած դասախոսության ժամանակ հայտնել է Հայաստանում Բուլղարիայի գործերում ժամանակավոր հավատարմատար Իվան Իվանչեւը: Նրա խոսքերով` տվյալ փուլում Բուլղարիայի մոտ կան ներքին եւ արտաքին քաղաքականության լուրջ հիմնախնդիրներ, որոնք լուծում են պահանջում: «Պատմական տեսանկյունից դա շատ նուրբ հարց է»,- ասաց Իվանչեւը: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` Ի. Իվանչեւը ասաց, որ այդ հարցում Բուլղարիան զբաղեցնում է չեզոք դիրք եւ համարում է, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ եղանակով:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: