AM
4 October 2001 - 14:55 AMT

ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶՈՐՔԵՐԻ ՄԻԱՑՅԱԼ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ

Ավարտվեց Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անատոլի Կվաշնինի արձանագրային այցը Երեւան: Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում այլ հարցերի թվում քննարկվել է նաեւ Ռուսաստանի ու Հայաստանի զորքերի միավորված խմբավորման ստեղծման հեռանկարները: Դրա մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանը: Նրա խոսքերով` միավորված խբավորման ձեւավորումը թույլ կտա «ամրապնդել ԱՊՀ պաշտպանունակությունը հարավային ուղղության վրա»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին` Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի Երեւան այցի ավարտից հետո, Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սերժ Սարգսյանը հայտնեց, որ արդեն ստորագրված են համապատասխան արձանագրություններ համատեղ զինված ստորաբաժանումների ստեղծման մասին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: