AM
26 September 2001 - 16:35 AMT

ԿԱԹՈԼԻԿ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵՎ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԸ

Կաթոլիկ The Tablet շաբաթաթերթի խմբագիր Քրիսթոֆեր Հերդենը, մեկնաբանելով Հովհաննես Պողոս Երկրորդի այցը Հայաստան, չի բացառել, որ Կաթոլիկ եւ Հայ Առաքելական եկեղեցիները վաղ թե ուշ կսկսեն քննարկել երկու եկեղեցիների միավորման հեռանկարը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հերդենը հայտարարել է. «Չնայած նրան, որ կարեւոր հարցերում Կաթոլիկ եւ Հայ եկեղեցիները ունեն միանման դիրքորոշումներ, նրանք առայժմ միավորված չեն: Ես կարծում եմ, որ Պապը եւ հայ կաթոլիկները ձգտում են երկու եկեղեցիների միավորմանը կամ վերամիավորմանը»: The Tablet թերթի խմբագրի խոսքերով, «եթե Ուղղափառ Եկեղեցին դառնա Հայ Առաքելական եւ Կաթոլիկ Եկեղեցիների միավորման ականատեսը, դա կարող է նպաստել ուղղափառների եւ կաթոլիկների մերձեցմանը»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: