Վրաստանի պետական սահմանի պահպանության պետդեպարտամենտի նախագահ, գեներալ-լեյտենենտ Վալերի Չխեիձեն հանդես է եկել Վրաստանի եւ Հայաստանի սահմանը հատելու պարզեցված կարգի կիրառման նախաձեռնությամբ: «Հարկավոր է մերձսահմանային շրջաններում ապրող բնակչության համար ստեղծել սահմանը հատելու պարզեցված պայմաններ: Դա կլինի կանոնավորապես»,- ասել է Չխեիձեն: Ինչպես հայտնի է, սահմանի հատման պարզեցված կարգ վերջերս կիրառվել է վրաց-ռուսաստանյան սահմանի հյուսիսօսեթյան հատվածում: Ինչպես տեղեկացնում է CNA գործակալությունը, համաձայն նոր կարգի Վրաստանի Կազբեկի շրջանի եւ Հյուսիսային Օսեթիայի բնակիչները կարող են գտնվել սահմանակից տարածքներում տասը օր առանց վիզայի:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: