«Վրաստանը եւ Հայաստանը չպետք է Ռուսաստանին տրվելիք պարտքերը մարեն իրենց ձեռնարկությունների բաժնետոմսերով»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի բյուջետային կոմիտեի ղեկավար Ռոման Գոցիրիձեն: Հիշեցնենք, որ Հայաստանի Ռուսաստանին պարտքի վերաբերյալ հարցը կքննարկվի սեպտեմբերի 16-ին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Երեւան կատարվելիք այցի շրջանակներում: Ռոման Գոցիրիձեի խոսքերով, միջազգային կազմակերպությունները պետք է Երեւանին խորհուրդ տան ձեռնպահ մնալ Ռուսաստանին տրվելիք պարտքերը իր ձեռնարկությունների բաժնետոմսերով մարելուց, քանի որ այդ դեպքում Մոսկվան Հայաստանում կդառնա ստրատեգիական օբյեկտների սեփականատեր, այդ թվում նաեւ էներգետիկայի բնագավառում: Ինչպես տեղեկացնում է «CNA» գործակալությունը, Ռուսաստանին Վրաստանի պարտքը կազմում է 158 մլն դոլար:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: