AM
3 June 2003 - 15:09 AMT

ՀԱՍԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԸ, ԳՏՆՈՒՄ Է ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՊԱԳԱ ԹԵԿՆԱԾՈՒՆ

Հասել է հայոց ցեղասպանության ճանաչման հարմար ժամանակը: Այս մասին հրապարակայնորեն հայտարարել է 2004 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում ժողովրդավարների կողմից առաջարկվող թեկնածու սենատոր Ջոն Էդվարդսը: Ինչպես տեղեկացրել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից, Ջ. Էդվարդսը ԱՄՆ այն քաղաքական գործիչներից է, որոնք զգալի աջակցություն են ցուցաբերում «հայկական հարցերի» լուծմանը: Եվ այս անգամ հանդիպելով ԱՄՆ հայ համայնքի առաջնորդներին` սենատորը քննարկել է հարցերի լայն շրջանակ, որում ներառված էին ԱՄՆ կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը, Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին օգնությունը, ղարաբաղյան հակամարտության երկարատեւ եւ անկողմնակալ լուծման գործընթացի փնտրումը: Սենատորի կարծիքով` պետք է վերջ տրվի Թուրքիայի կողմից իրականացվող Հայաստանի «անօրինական շրջափակումը», եւ այս հարցում ամերիկյան կառավարությունը պետք է ազդի Հայաստանի հարեւանների վրա: