AM
3 June 2003 - 14:34 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Այսօր եռօրյա այցով Հայաստան է ժամանում ՌԴ Հարավային դաշնային մարզում (ՀԴՄ) Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Կազանցեւը: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, այցը կայանում է Հայաստանի վարչապետի հրավերով եւ նպատակ ունի ակտիվացնել Ռուսաստանի ՀԴՄ ու Հայաստանի տնտեսական համագործակցությունը, որոնց միջեւ ապրանքաշրջանառությունը տարեկան կազմում է 13 մլն դոլար: Ռուս տնտեսագետների կարծիքով` այդ իրավիճակը չի համապատասխանում միջտարածաշրջանային համագործակցության ներուժին: Վիկտոր Կազանցեւի եւ հանրապետության առաջին դեմքերի միջեւ բանակցությունների ընթացքում կշոշափվի` Հայաստան – Իրան – Կասպից ծով – Աստրախանի մարզ տրանսպորտային միջանցքի զարգացման հարցը, ինչպես նաեւ Վրաստանի Փոթի եւ Ռուսաստանի «Կովկաս» նավահանգիստների միջեւ լաստանավային երկաթուղային փոխադրման նախագծի իրականացման հնարավորությունը: