AM
14 August 2001 - 16:36 AMT

ԼԵՀԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Լեհաստանը բարձր է գնահատում Հայաստանի արտաքին քաղաքականության հաջողությունները` ի նկատի ունենալով նրա անդամակցությունը Եվրախորհրդին եւ Համաշխարհային առեւտրային կազմակերպության մեջ մտնելու մտադրությունը: Դրա մասին «Արկա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց Հայաստանում Լեհաստանի գործերով ժամանակավոր հավատարմատար Պյոտր Իվաշկեւիչը: Նրա խոսքերով` Լեհաստանը շահագրգռված է հարավկովկասյան տարածաշրջանի ընդհանուր անվտանգության հարցում, քանի որ հակամարտությունները խոչընդոտում են արտաքին, այդ թվում նաեւ լեհական ներդրողների կողմից մեծ կապիտալ ներդրումների իրականացմանը: «Այդ առումով Հայաստանը հանդիսանում է մեզ համար շատ կարեւոր գործոն»,- ասաց Պ.Իվաշկեւիչը: Նա նշեց, որ երկու պետությունների միջեւ հարաբերությունները գտնվում են երկխոսության ձեւավորման սկզբնական փուլում: «Ես հուսով եմ, որ Լեհաստանի նախագահի առաջիկա այցը Հայաստան 2001 թվականի նոյեմբերին լուրջ խթան կհանդիսանա սերտ համագործակցության համար:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: