AM
23 September 2010 - 13:07 AMT

Հայաստանի շախմատի հավաքականը հաղթեց Թուրքիայի հավաքականին

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը շախմատային 39-րդ Օլիմպիադայի 3-րդ տուրում հանդիպեց Թուրքիայի հավաքականի հետ

3 պարտիաներ ավարտվեցին հայ գրոսմայստերների հաղթանակով: Բոլորից արագ առաջին տախտակին իր պարտիան ավարտեց հայկական հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Նա սև ֆիգուրներով արդեն 27-րդ քայլում հաղթեց Բարիս Էսենին: Վլադիմիր Հակոբյանը սպիտակ ֆիգուրներով խաղաց և 45-րդ քայլում այլընտրանք չթողեց մրցակից Էմրե Կանին ու հաղթեց:

Հայաստանի հավաքականին հաղթական միավոր բերեց նաև Արման Փաշիկյանը, նա պարտության մատնեց Մերտ Էրդօղդուին: Միակ ոչ ոքին գրանցվեց Գաբրիել Սարգսյան – Մուսթաֆա Իլմազ պարտիայում:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաշվով հաղթեց Թուրքիայի հավաքականին: Սա 3-րդ անընդմեջ հաղթանակն է Օլիմպիադայում: