AM
30 May 2003 - 19:07 AMT

ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՍԵՆԱՏԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ 193-ՐԴ ԲԱՆԱՁԵՎԸ

Անցյալ շաբաթ Ցեղասպանության վերաբերյալ 193-րդ բանաձեւի միաձայն ընդունումից հետո, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արդարադատության կոմիտեն մի զեկույց է հրապարակել, որում Սենատին կոչ է արվում ընդունել տվյալ բանաձեւը: Համաձայն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդման, Արդարադատության կոմիտեի զեկույցը ներառում է 20-րդ դարում տեղ գտած ցեղասպանությունների մասին տեղեկատվություն, մասնավորապես, 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, ինչպես նաեւ Նամիբիայում, Բուրունդիայում, Կամբոջայում, Սուդանում, Ռուանդայում եւ Բոսնիայում իրականացված ցեղասպանությունները: