Հոկտեմբերի 18-ին «Էսսեքս պարկ» մարզադաշտում «Ռանդերս» ակումբը, որտեղ խաղում են Հայաստանի հավաքականի հարձակվող և պաշտպան Յուրա Մովսիսյանն ու Ռոբերտ Արզումանյանը, ընդունել է «Միդտյուլանդին»:
«Ռանդերսը» խաղը սկսել է սուր հարձակումներով և արդեն 9-րդ րոպեին Մովսիսյանն իրացրեց 11-մետրանոցն ու բացեց խաղի հաշիվը: «Միդտյուլանդը» սկսեց ավելի ակտիվ հարձակվել և բարդացրեց «Ռանդերսի» պաշտպանների խնդիրը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքէջը:
Իսկ երկրորդ խաղակեսի սկզբում Սորեն Բերգը հավասարեցրեց խաղի հաշիվը և խաղն ավարտվեց 1:1: 12-րդ տուրից առաջ «Ռանդերսը» 13 միավորով 10-րդ տեղն է գրավում 12 թիմերի շարքում:
Հաջորդ խաղում հայ ֆուտբոլիստների ակումբը հոկտեմբերի 24-ին կհանդիպի «Բրոնդբիի» հետ:






