AM
30 May 2003 - 18:07 AMT

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԵՐԲԵՔ ՀԱՆԴԵՍ ՉԻ ԵԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԵՄ

Ահաբեկչության դեմ պայքարի եւ Մերձավոր Արեւելքում ու Կենտրոնական Ասիայում կայունություն ապահովելու գործընթացի շրջանակներում «Պենտագոնն աճող նշանակություն է տալիս Հարավային Կովկասին»: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանը հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը: Նրա խոսքերով` ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ ռազմական համագործակցությունը կայացման փուլում է գտնվում եւ ներկայումս սահմանափակվում է ֆինանսական աջակցությամբ եւ ռազմա-ուսումնական ծրագրերի իրականացմամբ: Ինչպես նշել է դեսպանը, Հայաստանը եւ ԱՄՆ կարող են համատեղ պայքարել նոր սպառնալիքների` ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքերիի տարածման, թմրադեղերի անօրինական շրջանառության եւ կազմակերպված հանցավորության դեմ: Մեկնաբանելով Վաշինգտոնի վերաբերմունքը հայ-իրանական սերտ հարաբերությունների վերաբերյալ, ՀՀ դեսպանը հայտարարել է, որ հաշվի առնելով Հայաստանի բարդ աշխարհաքաղաքական դիրքը, ԱՄՆ երբեք հանդես չեն եկել Երեւանի եւ Թեհրանի միջեւ առեւտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման դեմ»: