Բելառուսի Ազգային ժողովի խորհուրդը նախօրեին վավերացրել է Հայաստանի եւ Բելառուսի կառավարությունների միջեւ համաձայնագիր` քաղաքացիների առանց մուտքի վիզայի փոխադարձ ուղեւորությունների մասին: Ըստ համաձայնագրի` մի պետության քաղաքացին կարող է մուտք գործել կամ գտնվել մյուս երկրի տարածքում` ունենալով միայն իրենց անձը եւ քաղաքացիությունը հաստատող որեւէ փաստաթուղթ, ասենք, անձնագիր կամ նավաստու վկայագիր: Բելառուսի խորհրդարանականների կարծիքով` համաձայնագրի վավերացումը եւ հետագա ուժի մեջ մտնելը կարող է օժանդակել բարեկամական հարաբերությունների զարգացմանը, տնտեսական, առեւտրական, գիտատեխնիկական եւ մշակութային կապերի ամրապնդմանը երկու երկրների միջեւ: Փաստաթուղթը ստորագրվել է 2002 թվականի հունիսին: