AM
29 Հոկտեմբեր 2010 - 07:55 AMT

Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել Open Sud De France-2010 մրցաշարից

Դավիթ Նալբանդյանը պարտություն կրեց Մոնպելյեում ընթացող(Ֆրանսիա) Open Sud De France-2010 մրցաշարում: Հոկտեմբերի 28-ին նա խաղաց Ժիլ Սիմոնի հետ և զիջեց նրան բոլոր երեք սեթերում 6:3. 6:7, 5:7 հաշվով: Մենամարտը տևեց 2 ժամ 14 րոպե:

Երկրորդ սեթում արգենտինացի թենիսիստը երկու անգամ գնդակը խաղի մեջ մտցրեց 5:4 և 6:5 հաշվով, սակայն երկու անգամ էլ Սիմոնը պատասխանեց բրեյքերով: Որոշիչ սեթում Նալբանդյանը կորցրեց ձեռք բերած առավելությունը և պարտվեց, հաղորդում է gotennis.ru-ն:

Այս հաղթանակը թույլ տվեց ֆրանսիացուն ոչ միայն արգենտինացու նկատմամբ ռևանշ տանել Վաշինգտոն-2010 մրցաշարի քառորդ եզրափակչում կրած պարտության դիմաց, այլ նաև վերականգնել հավասարությունը նրա հետ դիմակայությունում` 1:1: