Ամերիկացի թենիսիստ Էնդի Ռոդդիկը դուրս եկավ Բազելում ընթացող Swiss Indoors Basel-2010 մրցաշարի կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում հաղթելով Դավիթ Նալբանդյանին:
Աշխարհի 9-րդ ռակետը հաղթեց ATP վարկանիշում 29-րդ հորիզոնականը զբաղեցնող Նալբանդյանին 6:4, 6:4 հաշվով: Ընդհանուր առմամբ թենիսիստները կորտում անց են կացրել 1 ժամ 14 րոպե, հաղորդում է gotennis.ru-ն:
Այժմ եզրափակիչ դուրս գալու համար Ռոդդիկը պետք է պայքարի աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերի հետ (Շվեյցարիա), որը քառորդ եզրափակչում հաղթեց Ռադեկ Շտեպանեկին (Չեխիա):






