Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նոյեմբերի 9-ին սկսում է իր ելույթը Փարիզի «Մաստերսում»: Նրա մրցակիցն է լինելու Մարսել Գրանոլերսը:
Երկու թենիսիստներն անցյալ շաբաթ մասնակցել են երկու խոշորագույն թենիսային մրցաշարերի: Նալբանդյանը Swiss Indoors Basel-ում հասել էր քառորդ եզրափակիչ, իսկ Գրանոլերսը Valencia Open-ում դուրս էր եկել եզրափակիչ, որտեզ զիջել էր Դավիդ Ֆերերին 5:7, 3:6 հաշվով:
Թենիսիստների ուղիները պաշտոնական խաղերում հատվել են երկու անգամ, և դեռևս 2:0 հաշվով առաջատար է Նալբանդյանը:






