Այսօր Մոսկվայում նախատեսվում են Սոչի-Թբիլիսի Ռուսաստանը Հարավային Կովկասի հետ կապող երկաթուղային գծի վրա հաղորդակցության վերսկսման շուրջ ռուս-վրացական բանակցություններ: Բանակցություններում Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի հաղորդակցության ուղիների նախարարի տեղակալ Վլադիմիր Սազանովը, վրացական կողմը`տրանսպորտի եւ հեռահաղորդակցությունների նախարարի առաջին տեղակալ Գեորգի Նիժարաձեն: Հիշեցնենք, որ Սոչի-Թբիլիսի հատվածում երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մարտին Սոչիյում կայցած ՌԴ եւ Վրաստանի նախագահների հանդիպման ընթացքում: