AM
18 June 2001 - 17:28 AMT

ՎԱԶԻԱՆԻԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՄԻ ՄԱՍԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ

. Վազիանիյում գտնվող ռուսական ռազմական բազան կփոխանցվի վրացական կողմին հունիսի 20-ին, իսկ նույն բազայի ռազմական օդակայանը հունիսի 25-ին: Բազայի անձնակազմը պետք է տեղաբաշխվի Վրաստանում եւ Հայաստանում գտնվող ՌԽՌԱ-ի մյուս բազաներում, իսկ մի մասը կտեղափոխվի Ռուսաստան: Ըստ պայմանավորվածության, որը ձեռք է բերվել է ԵԱՀԿ-ի ստամբուլյան վեհաժողովի ընթացքում, ռուսական բազան պետք է փակվի մինջեւ 2001 թվի հուլիսի մեկը: «Առկա» գործակալության տեղեկության համաձայն ռազմական տեխնիկան, սարգավորումները եւ գույքը բազայից դուրս է բեռվել է ապրիլի 23-ին: