Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին խաղից առաջ խոստովանել է, որ հիվանդությունից հետո դեռ չի վերականգնել իր օպտիմալ մարզավիճակը:
«Այժմ ես մարզվում եմ ընդհանուր խմբում, սակայն մինչ «Բրագայի» հետ խաղը քիչ ժամանակ է մնում: Արդեն դրանից հետո, արձակուրդի ժամանակ, ես կաշխատեմ լավ մարզավիճակի հասնել»,-մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը «Շախտյորի» պաշտոնական կայքը:
Հենց «Բրագայի» հետ խաղում սեպտեմբերի 29-ին Մխիթարյանը մեկնարկեց Չեմպիոնների լիգայում և խոստովանեց, որ իր համար մի քիչ դժվար էր այն ժամանակ. «Երկրորդ խաղակեսում ես արդեն ամբողջությամբ խաղի մեջ էի, իսկ «Արսենալի» հետ խաղում արդեն նման հուզմունք չկար: Մենք լավ թիմ ունենք, բոլոր տղաները շատ ուժեղ են: Իսկ «Բրագայի» մակարդակը չի հետաքրքրում մեր թիմին»:






