AM
27 May 2003 - 18:18 AMT

ՆԱՏՕ-Ն ՄՏԱԴԻՐ Է ԴԻՏԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՈՉ ԹԵ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ, ԱՅԼ ՈՐՊԵՍ ԵՐԵՔ ԱՌԱՆՁԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆԱՏՕ-ն մտադիր է Հարավային Կովկասը դիտել ոչ թե որպես միասնական տարածաշրջան, այլ որպես երեք առանձին պետություններ` Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել են ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչները` Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության վերաբերյալ Բրյուսելում կայացած սեմինարում: Նշենք, որ մինչ այդ, Պրահայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում` ՆԱՏՕ-ի գործընկեր-երկրների հետ, այդ թվում` Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ առանձին վերցրած հաստատվել է Դաշինքի համագործակցության մեխանիզմ` «Գործակցության անհատականացման վերաբերյալ»` երաշխավորելով նրանց հանդեպ անհատական մոտեցում ՆԱՏՕ-ի կողմից: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարության կարծիքով, դա կաջակցի այդ երկրներում բարեփոխումների անցկացմանը, ինչպես նաեւ թույլ կտա միավորել ՆԱՏՕ-ի գործընկեր-երկրների ջանքերը եւ հնարավորությունները միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: