AM
7 June 2001 - 12:21 AMT

Իրանի հայությունը քվեարկելու է Խաթամիի օգտին

. Իրանի հայ համայնքը տարածել է հայտարարություն, որով կոչ է անում հայրենակիցներին նախագահական ընտրություններին քվեարկել գործող նախագահ Մուհամմադ Խաթամիի օգտին: Ընտրությունները տեղի կունենան հունիսի ութին: ԻՐՆԱ գործակալության տվյալների համաձայն Իրանում այժմ բնակվում է 250 հազար հայ: Հայտարարությունում թվարկված են անցած 4 տարիների ընթացքում Խաթամիի ունեցած հաջողությունները: «Նա մեզ ճանաչեց մշակութային ու մարդկային մակարդակներում: Խաթամին մեզ հույս տվեց»,- ասված է հայտարարության մեջ: