Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը բավականին խնդիրներ ունեցավ Սանտյագոյում ընթացող Movistar Open-2011-ի մրցաշարի մեկնարկային ռաունդում:
Առաջին խաղում Նալբանդյանը խաղացել է արգնետինացի Կարլոս Բերլոկի հետ: Նալբանդյանը կոտրեց մրցակցի դիմադրությունը միայն երրորդ՝ վճռական սեթում՝ հաղթելով 6:2, 2:6, 6:2 հաշվով: Հանդիպումը շարունակվել է 1 ժամ 57 րոպե: Այդ հաղթանակը երկրորդը դարձավ 2005թ. մրցաշարի չեմպիոնի համար, հաղորդում է gotennis.ru-ն: Ներկա մրցումների երկրորդ շրջանում Նալբանդյանը կհանդիպի Օրասիո Սեբալյոսի հետ:
Նալբանդյանի ու Սեբալյոսի ուղիները դեռ երբեք չեն խաչվել միջազգային մրցումներում:






